|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Խոր Վիրապում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մի բաժանմունքի շենքի վրայից պոկեց ու հանեց իր քարոզչական ցուցապաստառը. գրում է «Առավոտը»:
Նույն տեղում փակցրած էին նաեւ ՀՀ նախագահի պաստառները: Նա իր կամավորների հետ կռիվ տվեց, թե ինչու են վարվել Սերժ Սարգսյանի կողմնակիցների նման, չէ՞ որ օրենքով արգելվում է: Կամավորը բացատրեց, որ, ավագանու որոշմամբ, այդ տեղն է հատկացվել, որ ինքը գյուղապետարանից թույլտվություն է հարցրել, նոր միայն փակցրել է: Րաֆֆի Հովհաննիսյանին սա արժանահավատ չթվաց: Նրա խոսքերով՝ պետք է ճշտել, եթե պարզվի, որ դա ապօրինի չէ, իր պաստառը թող վերականգնեն այդ տեղում, իսկ մինչ այդ նա պաստառը 4 տակ ծալեց ու դրեց գրպանը: