Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվում է` ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ն էլ է ՀՀԿ նախագահի թեկնածուի համար քարոզարշավ անում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ հիշեցրեց, որ ՕԵԿ-ն էլ նախընտրական շտաբ ունի, որի պետը Խաչիկ Հարությունյանն է: Նա հայտարարեց, որ քարոզարշավն իրականացվում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ:
«Մենք իրականացնում ենք երկու տիպի աշխատանք` մեկը` պարոն Բաղդասարյանի կողմից իրականացվելիք հանդիպումներն են Երեւանում եւ մարզերում: Շատ ակտիվ քարոզչություն ենք անում: Երկրորդ` ակտիվորեն աշխատում են մեր տարածքային կազմակերպությունները, որոնք զբաղվում են կազմակերպչական աշխատանքներով, ինչը միշտ մեզ հատուկ է եղել»,- հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Նա վստահեցրեց, որ այս քարոզարշավը մեր երկրի եւ պետության համար էլ է խիստ կարեւոր: Ըստ Շահգելդյանի` մենք իսկապես շատ լավ ընտրություններ անցկացնելու շանս ունենք:
Մեր հարցին, թե ՕԵԿ-ը ֆինանսական աջակցություն ցուցաբերե՞լ է կոալիցիոն գործընկերոջը քարոզարշավի ծախսերի հարցում, Շահգալդյանը հայտարարեց. «Ի՞նչ ֆինանսների մասին է խոսքը, նման բան չկա, քարոզարշավը մենք իրականացնում ենք մեր հնարավորություններով եւ մեր ռեսուրսներով»:
Ի դեպ, Մհեր Շահգելդյանը խոստացել է Yerkir.am-ին տրամադրել իրենց հանդիպումների գրաֆիկը: Այնպես որ` առաջիկայում կլուսաբանենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանի համար քարոզարշավ իրականացնում կոալիցիոն գործընկերը: