Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրությանը տալիս ենք լեգիտիմ ակնկալիք, որ փողով կարելի է սեփական հայրենիքի նկատմամբ ծառայությունը կարելի է գնել փողով։ Սա գուցե Շվեցարիայի համար խնդիր չլիներ, որը շրջապատված է բարեկամ երկրներ, բայց ՀՀ-ի համար խնդիր է, ապագայում նաեւ խնդիր է լինելու։ Առաջացնում եք խնդիր՝ լեգիտիմ ակնկալիքի ձեւով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի բերած օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ։
Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2 մլն 500 հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։ Ընդդիմադիր պատգամավորը առաջարկեց իշխանական պատգամավորներին՝ սառը դատել ու ձեռնպահ մնալ այս օրենքի քվեարկությանը։
Մանրամասն՝ տեսանյութում