|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ինչքան էլ որ օրենսդիրները պնդեն, թե Պետական Դումայի ընդունած նոր օրենքն ուղղված է ծխելու, այլ ոչ թե ծխողների դեմ, այնուամենայնիվ, վաղը Ռուսաստանում մոտ 44 միլիոն ծխող կարթնանա մի ուրիշ երկրում: РИА Новости -ի հաղորդմամբ՝ ՊետԴուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է ծխախոտի օգտագործումն արգելող օրենք: Այդպիսով՝ Ռուսաստանի բնակիչներին արգելվում է ծխել հյուրանոցներում, սրճարաններում, ռեստորաններում, հիմնարկ ձեռնարկություններում, հյուրանոցներում, առեւտրի կենտրոններում, պետական հաստատություններում եւ այլ վայրերում:
Չի թույլատրվում օգտագործել համացանցը եւ ԶԼՄ-ները ծխախոտը գովազդելու համար, ինչպես նաեւ վաճառել ծխախոտ կրպակների պատուհանիկներից կամ ցուցադրել այն առեւտրի կետերի ցուցափեղկերում: Սակայն կպահպանվեն արդյոք այս օրենքի նորմերը ծխողների թվով առաջատար երկրներից մեկում, շատերն են կասկածում: