կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-29 16:07
Հասարակություն

Դատարանն արգելեց ԶԼՄ-ներին` ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը

Դատարանն արգելեց ԶԼՄ-ներին` ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը: Մինչ նիստը սկսելը, դատարանը, ընդառաջելով մեղադրող կողմի առաջարկին, արգելեց ուղիղ եթերով հեռարձակել նիստը՝ փոխարենը թույլ տալով տեսագրել այն։

Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրանքը, որը Առուշանյանը չընդունեց՝ ասելով, որ մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Առուշանյանը մասնավորեցրեց, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։

Այս պահին մեղադրող կողմը ներկայացնում է Լուսինե Ավետյանի մեղադրանքը։