Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանցի մարզիկներին օրենսդրորեն արգելվել է մրցել իսրայելցիների հետ. այս մասիմ գրում է Etemad պարբերականը՝ նշելով, որ համապատասխան օրինագիծը մայիսի 14-ին հավանություն է ստացել Իսլամական հանրապետության խորհրդարանում։
Պատգամավորներն այն կարծիքին են, որ գաղափարական սկզբունքներն առավել կարևոր են միջազգային մրցույթներին մասնակցությունից։
Միևնույն ժամանակ խորհրդարանականները մարզական ֆեդերացիաների վրա են բարդել միջազգային պատժամիջոցներից իրանցի մարզիկների խուսափելու պատասխանատվությունը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս չի արձագանքել Իրանի խորհրդարանի որոշմանը։