|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում եւ Ալեքսանդրիա քաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով 4 մարդ մահացել է: 186 ցուցարար եւ անվտանգության 4 աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, ովքեր փորձել են շրջանցել նախագահական նստավայրի առջեւ տեղադրված բարիկադները: Այսօր` Եգիպտոսի հեղափոխության 2-րդ տարեդարձի օրը, Եգիպտոսի բնակիչները պնդում են, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, իսկ այդ հեղափոխության թվացյալ ավարտից հետո իշխանության եկած Մուհամեդ Մուրսին պետք է հրաժարական տա: