Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ ՌԴ-ի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջեւ կնքվեց գիտության, նորամուծությունների և կրթության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Մատվեևը:
Համագործակցության ուղղություններն են` տարրական մասնիկների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, խտացված վիճակի ֆիզիկայի, նյութաբանության, նանոտեխնոլոգիաների, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում համատեղ հետազոտությունների զարգացման ուղղությամբ համադասված գործողությունների եւ փոխհամաձայնեցված միջոցների ձեռնարկումը, համատեղ գիտական խմբերի եւ կոլեկտիվների ստեղծումը եւ այլն: