Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՌԴ Պետդումայում կայացել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի նախագահ Սագիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում է Պետդումայի կայքը։
Վյաչեսլավ Վոլոդինը եւ Սագիբա Գաֆարովան ստորագրել են Պետդումայի եւ Միլլի Մեջլիսի միջեւ համագործակցության մասին համաձայնագիր։ Սա առաջին նման պայմանագիրն է Ադրբեջանի խորհրդարանի հետ։ Բացի այդ որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։
«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ են զարգանում։ Պետք է երախտագիտության խոսքեր ասեմ մեր նախագահներին, որոնք ապահովում են այս թափը, հարաբերությունների զարգացման հզոր հիմքեր են դնում», - ընդգծել է Պետդումայի նախագահը՝ նշելով, որ Համաձայնագրի այսօրվա ստորագրումը շրջադարձային իրադարձություն է, որը թույլ կտա հասնել փոխգործակցության նոր մակարդակի Պետդումայի եւ Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի միջեւ։
«Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հարաբերությունները զարգացել են մեր երկրների միջեւ դարավոր բարեկամության, բարիդրացիական կապերի, փոխըմբռնման եւ վստահության հիման վրա: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ հիմնված է մեր ժողովուրդների բարեկամության վրա», - համաձայնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նա նշել է ապրանքաշրջանառության, ինչպես նաեւ Ադրբեջանի տնտեսության մեջ Ռուսաստանի Դաշնության ներդրումների ծավալների աճը, ինչպես նաեւ ընդգծել է մշակութային եւ հումանիտար ոլորտներում երկու երկրների փոխգործակցության առանձնահատուկ դերը։