կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 10:45
Քաղաքական

Էլիտար թշվառը. ''Ժողովուրդ''

Էլիտար թշվառը. ''Ժողովուրդ''

Սուքիաս Ավետիսյանի խորհրդարանական կենսագրությամբ, ավելի ճիշտ` երկարակեցությամբ, այսօր կարող է վստահաբար ասել, որ ինքը «նստել» է Բաբբեն Արարքցյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Դեմիրճյանի, Արմեն Խաչատրյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Թորոսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սամվել Նիկոյանի ու դարձյալ Հովիկ Աբրահամյանի օրոք...

 

Ստացվում է, գրում է թերթը, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԳԽ նախագահ եղած ժամանակ է բացակայել օրենսդիր մարմնից: Որպես կանոն` բոլոր ժամանակներում եղել է իշխանական պատգամավոր, անգամ 1995թ., երբ առաջին անգամ մուտք է գործել Բաղրամյան փողոցի հոյակերտ շենք, ատամներով պաշտպանել է ՀՀՇ-ին, իսկ 1996-ին` Վազգեն Մանուկյանի չստացված «հեղաշրջման» ժամանակ, մի լավ ծեծուջարդ սարքել հենց նիստերի դահլիճում ուժգին հարվածներ տեղալով նախկին ընդդիմադիր, իսկ այժմ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխին...

 

Ուրեմն, նա ՀՀՇ իշխանությունը պաշտպանում էր բռունցքներով, կրծքով` հույս ունենալով, որ մատուցած ծառայությունների համար իրեն Շիրակի մարզպետ կնշանակեն կամ էլ կօգնեն, որպեսզի դառնա Գյումրու քաղաքապետ...

 

Բայց նրա համար երկու պաշտոնն էլ անհաս երազ մնացին: Հետո էլ ՀՀԿ-ն որեւէ կերպ չուզեց օգնել իր նորանվիրյալ «մարտիկին» ու դարձյալ իրականություն չդարձրեց վաղեմի երազանքները... Գոնե նախարար, փոխնախարար նշանակեին, ամփոփում է թերթը: Բայց...

 

Սուքիաս Ավետիսայնի մասին հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ում