կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 09:27
Առանց Կատեգորիա

Զորամասային էլիտար մեղրամիս․ զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս նախագիծը. «Ժողովուրդ»

Զորամասային էլիտար մեղրամիս․ զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերեւս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որն, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում:

Առնվազն ծառայած, զինվորական գործի մասին նվազագույն պատկերացումներ ունեցող մարդը կհասկանա, որ այդ սիմվոլիկ մեկ ամսում անհնար է սովորել զինատեսակից օգտվելու կարգը, անհնար է 1 ամսում զինվորական գործին տիրապետել այնպես, ինչպես դա անում են ժամկետային ծառայության 24 ամիսների ընթացքում:

Ծառայությունն, ի վերջո, ոչ թե զորամասում քնել-արթնանալն է, այլ, ըստ էության, ռազմական գործի ուսումնառություն: Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը:

Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը: Զինծառայություն, հայրենիքի ու սահմանների անառիկություն քարոզելու փոխարեն հարուստների զինծառայության էլիտար միամսյակի՞ն է ծափահարում պաշտպանական գերատեսչությունը: Զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։