| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունվարի 12-ին «Արարատ»-ին կմիանան 4 արտասահմանցի ֆուտբոլիստներ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա բելգիացի կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանը նախկինում հանդես է եկել Բելգիայի «Սենտ Թրույդեն» և Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում, ինչպես նաև Բելգիայի Մ-18 և Մ-19 պատանեկան հավաքականների կազմում:
24-ամյա լիտվացի կիսապաշտպան Եվգենի Մորոզը խաղացել է տեղի «Վետրա», «Էկրանաս», «Վիլնյուս», «Դայնավա», «Գրանիտաս» և «Շաուլյայ» թիմերի կազմում: Մորոզը ներկայացրել է նաև Լիտվայի Մ-19 և Մ-21 հավաքականները:
22-ամյա ամերիկացի կիսապաշտպան Վիկտոր Գարզա Գարզան հանդես է եկել Մեքսիկայի «Տիգրես» և ԱՄՆ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ու «Դալաս» թիմերում:
23-ամյա հարձակվող Բավոն Թշիբուաբուան ներկայացնում է Կոնգոն և նախկինում խաղացել է Բելգիայի «Ժերմինալ» ու Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում: Նա մեկ հանդիպում է անցկացրել իր երկրի ազգային հավաքականի կազմում: