Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Իսմայիլը շրջկենտրոնում, որտեղ երեկ երեկոյան սկսվել եւ ամբողջ օրը շարունակվել են զանգվածային անկարգությունները եւ բողոքի ակցիաները, ընդհանուր առմամբ, ավելի քան 60 ձերբակալված կա: Այս մասին հայտնում է Lenta.ru:
Այն բանից հետո, երբ իշխանությունները մի քանի շրջաններում արտակարգ դրություն հայտարարեցին, իրավիճակը մի փոքր հանդարտվել է: Apa.az լրատվական կայքի հաղորդմամբ` հունվարի 24-ի երեկոյան Իսմայիլըի բնակիչները եւ Բաքվից ու մյուս քաղաքներից նրանց միացած ակտիվիստները կրկին փորձել են ցույց կազմակերպել շրջանի ղեկավար Նիզամի Ալեքպերովի տան մոտ, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցրել ցույցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս շրջանում բախումներ էին սկսվել ցուցարարների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ եւ արցունաբեր գազ էր կիրառել, իսկ ցուցարարները նրանց եւ Ալեքպերովի տան ուղղությամբ քարեր եւ դյուրավառ հեղուկով շշեր էին նետել: Միջադեպը պայմանավորված է նախօրեին տեղի ունեցած ավտովթարով: Ալեքպերովի եղբոր որդին, ոչ սթափ վիճակում վարելով մեքենան, բախվել է սյանը, իսկ բնակիչների՝ իրեն ուղղված մեղադրանքներին վիրավորանքներով ու հայհոյանքներով պատասխանել: