Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ջրառատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվածներն ազգականներ են` 17-ամյա Արայիկ Մելքոնյանը, նրա հայրը՝ Մելիք Մելքոնյանը, և հորեղբորորդին՝ 27-ամյա Հակոբ Մելքոնյանը:
Yerkir.am-ին «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ Արայիկ Մելքոնյանը նախաբազկի կոտրվածք ունի, Հակոբ Մելքոնյանը՝ ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք, ինչպես նաև ձախ քունքային շրջանում պատռվածք, իսկ Մելիք Մելքոնյանը` աջ ու ձախ նստատեղերի կտրած-ծակած վերք: Ըստ նրա` տուժածների վիճակը կայուն է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ 17-ամյա Արայիկ Մելքոնյանը սովորում է Ջրառատի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:
Նշենք, որ ոստիկանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանությունը սկսվել է դպրոցում. աշակերտների միջև վեճին միջամտել են մեծահասակները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է: