Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ստեփանավանի բժշկական կենտրոնի դիահերձարանում դիակների դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Դրախտ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում փետրվարի 21-ին մահացածների վրա բռնության հետքեր չկան, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է ածխածնի մոնօքսիդի թունավորումը, այսինքն՝ պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` նշված համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ` Քոթո մականվամբ, Սարգիս Ղարաքեշիշյանին, ով տարիներ առաջ նույն ռեստորանա-հյուրանոցային համալիրում վիճաբանել էր մի խումբ անձանց հետ և իր մոտ եղած հրազենից կրակոցներ արձակել, ինչի հետևանքով եղել են վիրավորներ, և նախկինում էլ նշված օբյեկտում եղել են մահով ավարտված ողբերգական դեպքեր:
Ստեփանավանցիները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ գազախողովակի կանոնների խախտման մասին տեղյակ է եղել Սարգիս Ղարաքեշիշյանը, ով արդեն փորձում է ինչ-որ մարդկանց միջոցով ազդել քննչական մարմնի վրա, որպեսզի ձերբակալված տնօրենը քննչական մարմնին չներկայացնի իրականությունը:
Այսօր ձերբակալվել է ռեստորանա-հյուրանոցային համալիրի տնօրեն Սամվել Թորոսյանը եւ տեղափոխվել ոստիկանության Տաշիրի բաժնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր: Փետրվարի 23-ին քննչական մարմինը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ս. Թորոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: