|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ազատամարտիկների դաշինք»-ը երեկ հայտարարություն է տարածել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.
«Այսօր որոշ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ երեկ երեկոյան ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ:
Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին»:
Ազատամարտիկները նաև հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և կոչ արել մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»: