կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 12:26
Իրավական

Մանրամասներ` Հ.Տ. Հայկոյի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին

Մանրամասներ`  Հ.Տ. Հայկոյի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին

Օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (Հ.Տ. Հայկո) պատկանող «90’s» ակումբում ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ թերթի տեղեկությունների` ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդին՝ Մհերը, իր ընկերների հետ։ Նրան, ըստ ականատեսների, «ֆեյս-կոնտրոլ» իրականացնողներն ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովեցրել նրան, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին։

 

Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ հիշյալ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: Ժամը 00:20-ին ոստիկանության ծառայողները Մոսկովյան 30 հասցեում գտնվող «90’s» ակումբի մոտից բերման են ենթարկել 2 անձի` Գ. Ս-ին և Ն Չ-ին, և հրավիրել Թ. Ն-ին և Ա. Հ-ին: Ըստ ոստիկանության` Գ. Ս-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ակումբում վիճաբանության ժամանակ Ն. Չ-ն ապակե բաժակով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն է ընթանում:

 

Փաստորեն, բերման ենթարկվածների և հրավիրվածների թվում նախագահի թիկնազորի պետի որդու անունը չկա: