|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հարավային Կորեայի գործող նախագահ Լի Մյոն Բակն արդեն երկրորդ անգամ չի կարողանում կամ գուցե չի էլ փորձում ազատել իր հարազատներին ճաղերի հետեւում հայտնվելուց:
France- Presse գործակալության հաղորդմամբ` նախագահի ավագ եղբայրը` Լի Սան Դիկը, մեղավոր է ճանաչվել եւ կաշառակերության համար դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Ավելին` նա դեռ պետք է 650 հազար դոլար տուգանք վճարի: Հենց այսքան գումար էլ նա որպես կաշառք ստացել էր բանկիրներից եւ գործարարներից:
Կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո նախագահը բավարարվել էր` ներողություն խնդրելով:
Հաղորդվում է, որ դեռեւս 2012թ.-ին երկրի առաջին տիկնոջ եղբայրը կաշառակերության համար արժանացել էր այս նույն ճակատագրին: