Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի եւ ՄԱԿ-ի գրասենյակի հարեւանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցվում: Կառուցապատողը «Սերեոն» ՍՊԸ-ն է, որը շինարարությունը պետք է սկսեր 2013 թվականին եւ ավարտեր 1 տարի 3 ամիս անց:
Փաստացի շինարարական աշխատանքները սկսվել են շինթույլտվության տրամադրման պահից 5 տարի անց: «Սերեոն»-ի բաժնետոմսերը հետագայում 2 անգամ վաճառվել են: Այժմ ընկերության բաժնետեր է «Ունիվերսալ Ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ն, որը 2014 թ. հիմնադրել է Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը: Կարապետ Սաքապետոյանը այժմ «Շին թրեյդ» ՍՊԸ-ի տնօրենն է:
Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրն է: Եթե չլիներ Արմեն Սաքապետոյանի գործոնը, նրա եղբայրը կկարողանա՞ր Հանրապետության հրապարակի մոտ 10 հարկանի շենք կառուցել: Սա, իհարկե, հռետորանակն հարց է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում