|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Հունվարի 23-ին Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում մեկնարկեց Եվրոպայի ֆուտզալի 2014թ. առաջնության նախընտրական մրցաշարը:
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 0:0 հաշվով ավարտեց իր առաջին հանդիպումը Բուլղարիայի ազգային ընտրանու հետ: Խմբի մյուս խաղում Հունաստանի թիմը 4:1 հաշվով առավելության հասավ Ուելսի հավաքականի նկատմամբ:
Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմրցի հույների հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Աղբյուրը՝ ffa.am: