Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, «Աշխարհ-2014»-ի առաջնության շրջանակներում, առաջին հաղթանակը տոնեց սեփական հարկի տակ: Հայ ֆուտբոլիստները առավելության հասան Բուլղարիայի ազգային ընտրանու նկատմամբ` 2:1 հաշվով: Խաղից հետո հավաքականի տղաներից մի քանիսը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Յուրա Մովսիսյան. «Այս հաղթանակին երկար էինք սպասել: Երկար ժամանակ Հայաստանում չէինք հաղթել: Մենք հավատում էինք, որ կարող ենք հաղթել: Կարևորն այն է, որ հաղթեցինք, կարևոր չէ, որ ես խփեցի հաղթական գնդակը:
Վերևում Աստված կա: Նա ամեն ինչ տեսնում է: Այստեղ Բուլղարացիներն իրենց պատիժը ստացան` իրենց իսկ շնորհիվ: Մեր մրցակիցներին խորհուրդ կտամ, որ մեզ հետ խաղերից առաջ քիչ խոսեն»:
Հենրիխ Մխիթարյան. «Մենք ոչ մի պրովոկացիայի չդիմեցինք, խաղացինք: Արեցինք այն, ինչ նախօրոք մեզ ասված էր: Ոմանց կարող է թվալ, որ հեշտ հաղթանակ էր, սակայն դա այդպես չէ:Թող բուլղարացիները տեսնեն մեզ` հայերիս, և հասկանան, որ մենք մարդ ենք, ոչ թե իրենց պես ոչ մարդկային հատկանիշներով օժտված մարդիկ:Մենք վստահ էինք, որ հաղթելու ենք: Մեր տղաների աչքերում տեսնում էի հաղթանակի ցանկության կրակը: Մեկ տարուց ավել է` Հայաստանում հաղթանակ չենք տոնել, և շատ էինք ուզում հաղթել:Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին:Այս հաղթանակը մեր ազգի հաղթանակն է: Լավ տրամադրությամբ կմեկնենք Իտալիա»:
Ռոբերտ Արզումանյան. « Բուժզննումը ցույց կտա, թե որքան լուրջ է վնասվածքս:Կարևոր խաղ էր, կարևոր հաղթանակ: Լավ խաղացինք»:
Ռոման Բերեզովսկի. «Ասել, որ հաղթանակի մեծ մասը ինձ է պատկանում, պետք չէ: Ըստ իս` հանդիպման լավագույն խաղացողներն Օզբիլիսն ու Մովսիսյանն էին, քանի որ նրանք դարձան գոլի հեղինակ: Այսօր առջևի գիծը ավելի լավ էր խաղում»: