|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում ձախերն ու ազգայնականները բողոքի ակցիաներ են անցկացվել ՆԱՏՕ-ական Patriot հրթիռների տեղակայման դեմ. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երբ հունվարի 21-ին հակահրթիռային համակարգերը տեղափոխող գերմանական նավերը կառանել են միջերկրածովյան Իսկանդերուն նավահանգստում, Թուրքիայի Կոմունիստական կուսակցության մոտ 150 կողմնակիցներ այնտեղ այրել են ԱՄՆ դրոշը: Նույն օրը հազարավոր մարդիկ հանրահավաքի են դուրս եկել Իսկանդերունի կենտրոնում` «Ամերիկա', մարդասպա'ն, հեռացիր Մերձավոր Արեւելքից», «Իսկանդերունը կդառնա ՆԱՏՕ-ի գերեզմանը» պաստառներով: Ցուցարարների խոսքերով` իրենց խնդիրը Սիրիան չէ, այլ իրենց` թշնամու հետ համագործակցող կառավարությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարի: