|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե «Ժառանգություն»-ը բողոքի ակցիաներ կձեռնարկի՞ Թուրքիայի արտգործնախարարի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ:
«Հայ-թուրքական արձանագրությունները հերթական ավանտյուրան էր, որին դիմեց Սերժ Սարգսյանը, և որն ուղղված էր հայ ժողովրդի շահերի դեմ: Դավութօղլուի այցով տեղաշարժ չեմ ակնկալում, քանի որ նրա այցը պետք է դիտարկել ընդհանուր գործընթացի մեջ` կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ»,- ասաց պատգամավորը` նշելով, որ այս պահի դրությամբ որեւէ ակցիա դեռ նախատեսված չէ:
Եվս մեկ անգամ անդրադառնալով Պուտինի այցի օրը ոստիկանության` ցուցարարների նկատմամբ իրականացված գործողություններին` Փոստանջյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններից դուրս: «Նրանք ունեին հստակ հանձնարարություն` ամեն ինչ անել, որ ցուցարարներն իրենց բողոքի ձայնը չհնչեցնեն Պուտինի դեմ, ու դա լսելի չլինի ռուս պաշտոնյաներին: Դա նրանց հաջողվեց: Ոստիկանությունը խոչընդոտել է ցուցարարների տեղաշարժին»,- նշեց նա:
Պուտինի այցը Փոստանջյանը համարում է «աննախադեպ»: Ըստ պատգամավորի` նա եկել էր գույքագրելու ու հաշվառելու իրեն պատկանող գույքը, եւ դա պետական այց անվանել չի կարելի: