կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 17:30
Մշակույթ

″Հովերի″ համերգաշրջանի բացումը` ժամանակակից հեղինակներով

″Հովերի″ համերգաշրջանի բացումը` ժամանակակից հեղինակներով

Հունվարի 29-ին Կամերային երաժշտության տանը կկայանա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը, որի նպատակն է հայ ունկնդրին ծանոթացնել լատվիացի, շվեդ, հունգար, գերմանացի մեծանուն հեղինակների խմբերգային ոճին:

 

Համերգի ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերի հայաստանյան պրեմիերաներ, այդ թվում` երիտասարդ կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանի «Ես` Հիսուսը, լույսն եմ աշխարհի», Արթուր Ավանեսովի «Քեզնից հեռու իմ սիրտը...» խմբերգերը:

 

Համերգային ծրագրում ներառված են՝ Վ. Շարաֆյանի «Նախասկզբի երգ», Ա. Ավանեսովի «Քեզնից հեռու իմ սիրտը...», Հ. Մանուկյանի «Ես, Հիսուսը, - լույսն եմ աշխարհի», Ք. Պենդերեցկու «Քերովբեի երգ», Ա. Պյարտի «Աշխարհին խաղաղություն տուր, Տեր», Դ. Լիգետիի «Գիշեր», Մ. Պրաետորիուսի «Վարդի զգացմունքները», Վ. Բուխենբերգի «Մուբո», Է. Ռաուտավարայի «Երեկոյան հիմն», Գ. Կուրտոգի «Պողոս առաքյալի ուղերձն ինձ» շարքից «Կանգնած բաց դռան առջև...» ստեղծագործությունները: