Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է ուսումնամարզական հավաքներում գտնվող ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականներին:
Այցելությունը սկսվել է Աբովյան քաղաքից, որտեղ իր ուսումնամարզական հավաքն է անցկացնում ծանրամարտի տղամարդկանց հավաքականը: Որպես հուզող խնդիր` նախարար Ռոստոմյանին ներկայացվել է անհրաժեշտ մարզագույքի բացակայության հարցը: Հավաքականի մարզչական և մարզական կազմի հետ նախարարը քննարկել է բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր ևս, որոնք հենց տեղում գտել են իրենց լուծումները:
Հաջորդ այցելության վայրը Ծաղկաձորի սպորտային բազան էր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ծանրամարտի կանանց հավաքականը և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: «Մեկնարկել են Ռիո դե Ժանեյրոյում 2016թ.կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ նախապատրաստական քառամյա ծրագրերը: Կարևոր են ճիշտ կազմակերպել այդ աշխատանքները: Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ այս տարվա ուսումնամարզական հավաքների հաջող մեկնարկները: Անձամբ ներկա գտնվելով հավաքներին, որպես ոլորտի պատասխանատու, նպատակ ունեմ տեղում ծանոթանալով ուսումնամարզական պրոցեսները ճիշտ կազմակերպելուն խանգարող հնարավոր խնդիրներին, գտնել դրանց լուծման ուղիները՝ ինչը հնարավորինս կնպաստի մեր մարզիկների հաջող օլիմպիական ելույթներին Ռիոյում»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Աղբյուրը՝ www.msy.am: