Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Հեռանկար չեմ տեսնում, որ շուտափույթ կլուծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանը խաղաղ չէ։ Իրանի հետ էներգետիկ երկարատև ծրագրերի իրականացումը, համագործակցությունը պայմանավորված է տարածաշրջանում կայունությամբ ու խաղաղությամբ, այդ առումով Իրան-ՀՀ փոխհարաբերություններում դժվարություններ եմ տեսնում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ նախկին պատգամավորը նկատեց, որ իրանցի պաշտոնյաները մտահոգություն ունեն Ադրբեջան- Նախիջևան ճանապարհի վերահսկողության հետ կապված, քանի որ հասկանում են, որ դա պարզ, տնտեսական ճանապարհ չի լինելու, ադրբեջանցիները սկանդալ կսարքեն և անվտագության հարցեր առաջ կբերեն»,-ավելացրեց նա։ Խոսելով Իրան – Ադրբեջան հարաբերություններից՝ Խանլարյանը նկատեց, որ առաջիկայում փոխհարաբերությունները կլարվեն՝ կապված Իսրայել-Գազա պատերազմով, Իրանին մտահոգում է, որ Ադրբեջանը պրոիսրայելական դիրքորոշում ունի։
«Իրանի համար մտահոգիչ է Իսրայելի ու ՆԱՏՕ-ի ներկայությունը Բաքվում, բացի այդ, Ադրբեջանը Իսրայելի համար լրտեսական ռազմաբազաներ է նախատեսել գրաված տարածքներում, դա անհանգստացնում է Իրանին։ Ադրբեջանը ռազմադաշտ կդառնա, եթե շարունակվի Գազայում պատերազմը, Իսրայելը սաստկացրել է իր հարձակումները Գազայում, բայց զգուշավոր է Լիբանանի նկատմամբ, եթե Իսրայելը սխալ քայլեր անի, Իրանը, չի բացառվում, որ կներգրավվի կոնֆլիկտում և ռիսկային վիճակում կհայտնվի Հարավային Կովկասը»,-ավելացրեց Խանլարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում