|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Հունվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվել է սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը. հայտնում են ԱԳՆ-ից:
ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական եւ հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն եւ խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:
Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը, եւ առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը: