Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիահայությանը աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով:
Հավաքագրված միջոցներով հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթերը, ինչպես նաեւ իրականացրել ծրագրեր առողջապահական ու կրթական ոլորտներում, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով` հիմնադրամը հոգացել է երկու սիրիահայերի բարդ վիրահատությունների ծախսերը եւ շարունակում է վճարել հայաստանյան 14 ուսումնական հաստատություններում սովորող 69 ուսանողների ուսման տարեկան վարձը: