|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀԱԿ-ում ներքին քննարկման առարկա է Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարը: Որն այնքան էլ նոր չէ. դեռ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարել էր Գագիկ Ջհանգիրյանին ուսումնասիրել այս խնդիրը և իրավական դաշտը՝ նման լուծման գնալու համար: Բանն այն է, որ կուսակցություն դառնալու դեպքում բավականին հարցեր կլուծվեն, այդ թվում` իրավահաջորդի խնդիրը, սակայն կառաջանան շատ նոր խնդիրներ ևս:
Մյուս կողմից էլ` կառաջանա հարցը, թե ովքեր կցանկանան տարրալուծվել այդ կուսակցությունում՝ քանդելով սեփականը, եթե ՀՀՇ-ում անգամ այդ հարցի նկատմամբ չկա միանշանակ մոտեցում: