Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։
«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ վստահության ստեղծման ճանապարհին այս պայմանավորվածություններից զատ քննարկվում են նաև մյուսները, օրինակ, գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Այս հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։
«Եթե նկատել եք` երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։
Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,–ասաց Միրզոյանը։