Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր` ժամը 10.40-ի սահմաններում, համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ Կենտրոնական կլինկական զինվորական հոսպիտալ տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Արմենի Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարակաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշացությամբ պատճառել է ծանր վնաս): Կատարվում է նախաքննություն:
Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Արարատում տեղակայված զորամասում: Մհեր Պետրոսյանը զորակոչվել էր Մեղրիից 2012թ. գարնանը: Նրա առողջական վիճակը ծանր է: