|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսի 10-ին Իջեւանի զորամասում մահացած Ներսես Կարապետյանի գործով դեպքից հետո առաջին անգամ հարցաքննել են նրա ընտանիքի անդամներին։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի քեռին՝ Աիդին Հարոյանը։ Հիշեցնենք, որ զինվորի հարազատները հայտարարել էին, որ Ներսեսը դեպքից մեկ օր առաջ զանգահարել է ծնողներին եւ տեղյակ պահել, որ իր վաշտի հրամանատարն իրեն հանգիստ չի տալիս եւ բենզինի գումար է պահանջում։
Նշենք, որ այդ գործով մինչ օրս որեւէ ձերբակալված անձ չկա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: