Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ներողություն է խնդրել Մարիո Բալոտելիից նրան քննադատելու համար:
Վերջերս «Միլանի» նախագահը` «Ման. Սիթի»-ի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին անվանել էր «նեխած խնձոր»` ասելով, որ նա կարող է թունավորել ցանկացած թիմ:
Այնուհետև Բեռլուսկոնին ամբողջ մեղքը գցել է լրագրողների վրա, իբրև նրանք խեղաթյուրել են իր խոսքերը: «Իմ խոսքերն ամբողջովին շրջել են, ես նկատի չեմ ունեցել անձամբ Մարիոյին, եթե նրան անձնական վիրավորանք եմ հասցրել, ապա ներողություն եմ խնդրում նրանից: Նորից եմ ուզում նշել` խոսքս թիմի ներսում բարիդրացիական հարաբերություններ ունենալու մասին էր»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում Football Italia.-ն:
Երբ խոսք գնաց Բալոտելիի` «Միլան» տեղափոխվելու մասին, իտալացին ասել է, որ նման հայտարարություն չի արել և չի էլ մտածում նրան` թիմ հրավիրելու մասին: