|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հույս ունեմ՝ ծանոթ եք «Պատգամավորի գործողության մասին» օրենքին, պատգամավորի էթիկայի կանոններին, որը սահմանում է նույն օրենքի հոդված 3-ում, որտեղ, 2-րդ մասի 8-րդ եկտում։ Այս մասին ԱԺ նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Նա հիշեցրեց, որ օրենքում հստակ ձևակերպված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ նա շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
«Դուք ներկայացնում եք մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, մեկին որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ, դուք, որպես պատգամավոր ձեր և ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով և հիմա դուք ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև ընդդիմախոսների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Դուք որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,- հարցրեց Կյուրեղյանը: