Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը վստահ է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություննում հավաքելու է 81 տոկոս ձայն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էպոսագետը «պարզաբանեց», թե ինչպես է կատարել այդ հաշվարկը: Պարզվում է` 81 տոկոս ձայնը տիեզերքում է կանխորոշվել, այն տիեզերքը, որն, ըստ նախագահի թեկնածուի, անգամ թիթեռների կյանքով է հետաքրքրված:
Ձեզ ենք ներկայացնում Yerkir.am-ի եւ նախագահի էպոսագետ թեկնածու բլից երկխոսությունն այսօրվա ասուլիսում:
-Պար'ոն Սեդրակյան, հետաքրքիր է` ինչո՞վ եք զբաղվելու նախագահական ընտրություններից հետո:
- Կատարելու եմ իմ պաշտոնական պարտականությունները:
- Իսկ եթե, այդուհանդերձ, չընտրվե՞ք:
- Եթե չկա:
-Տեսեք, Դուք ինքներդ եք ասում, որ «Վերեւում Աստված կա», իսկ եթե Աստված որոշի, որ ՀՀ չորրորդ նախագահը Դուք չեք լինի:
-Նման բան չի կարող լինել, ամեն ինչ արդեն որոշել է:
-Բայց ի՞նչ գիտեք, ինչպե՞ս է Աստված իր այդ որոշումը Ձեզ փոխանցել:
-Փետրվարի 19-ին կհանդիպենք, մանրամասն կպատմեմ:
-Կպատմեք Աստծո հետ` Ձեր հաղորդակցվելու մասի՞ն:
-Անպայման:
-Իսկ եթե Աստված փոշմանի:
-Նման բան չի կարող լինել:
-Ինչո՞ւ չի կարող, այդքան վստա՞հ եք Աստծո որոշումների վրա:
-Մի քիչ ավելի շատ, քան Դուք պատկերացնում եք: Կհանդիպենք նախագահական նստավայրում:
Ագնեսա Խամոյան