Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործի քննությունը:
Նշենք, որ վերաքննիչ բողոքներ են բերել Հայրիկյանը, ամբաստանյալներ Սամվել Հարությունյանի, Խաչատուր Պողոսյանի և Վարդան Սեդրակյանի պաշտպանները:
Տուժող Հայրիկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա հերթական անգամ անդրադարձավ մահափորձի կազմակերպման հետքերին, որոնք, ըստ նրա, տանում են ՌԴ: ԱԻՄ առաջնորդը, ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ այստեղ հիշատակեց Վարդան Սեդրակյանին ՌԴ-ից փոխանցված 100000 դոլարի մասին: Ըստ նրա` պետք է այդ գումարը փոխանցած անձին հրավիրեն դատարան: Հայրիկյանը ցանկանում էր այդ առնչությամբ միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորն ասաց, որ դրան կանդրադառնան դատաքննության համապատասխան փուլում:
Երեք ամբաստանյալները և նրանց պաշտպաններն էլ պահանջեցին` բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, փոփոխել այն և ուղարկել լրացուցիչ քննության:
Հայրիկյանը, ով քաղհայցով պահանջել էր, որպես նյութական փոխհատուցում, ամբաստանյալներից բռնագանձել 43 մլն 424 ՀՀ դրամ, հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանում պետության ներկայացուցիչը` մեղադրող դատախազը, չի միջնորդել, որ փոխհատուցվի այդ վճարը:
Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն էլ ասաց, որ համաձայն է իր պաշտպանի ներկայացրած պահանջին: Ըստ նրա` ցուցմունքներից և ոչ մեկի մեջ չկա որ իրենք պետք է Հայրիկյանի վրա կրակեն կամ սպանեն: «Ութ ցուցմունքներում կա, որ մենք ցանկացել ենք վախեցնել: Թող մեզ ների Հայրիկյանը, բայց նա սուտ ցուցմունք է տվել քննչական մարմիններին»,- նշեց Պողոսյանը և փորձեց ներկայացնել դեպքը, սակայն դատավորը հորդորեց անդրադառնալ միայն բողոքի պահանջին: «Համոզեք դատարանին, թե ինչի համար փխկ չեք արել, այլ կրակել եք»,- ասաց նախագահող դատավոր Մելիք Սարգսյանը:
«Դատարանը լավ գիտի, որ Հայրիկյանը, փխկ անելով, չէր վախենա»,- պատասխանեց ամբաստանյալը: Խ. Պողոսյանի խոսքով իրենք նախաքննական մարմնին կեղծ ցուցմունքներ են տվել, քանի որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվել: «Քննչականում մեր նկատմամբ ուժ էին գործադրում. ինձ ձերբակալելու ժամանակ կնոջս բերել են ԱԱԾ և վախեցրել են, ասել, որ եթե չասի` գործ կհարուցեն այն մասին, թե իբր ինքն իմացել է հանցագործության մասին, սակայն տեղյակ չի պահել»,- ասաց նա:
Այսօրվա նիստում էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց որ միանում է իր Հայրիկյանի պաշտպանի միջնորդությանը` դատարան հրավիրել իրեն գումար փոխանցած անձանց: «Ինձ համար ևս շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչի համար են ինձ այդ գումարները փոխանցել»,- ասաց նա և հայտարարեց, որ վստահ է, որ արդարացվելու է: «Մեկ ա հաջորդ նախագահական ընտրություններում կրկին թեկնածություն եմ դնելու եւ դառնալու եմ ՀՀ 4-րդ նախագահը»,- հայտարարեց Սեդրակյանը: