|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օրեր առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Գյումրի, տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը, դեմքի դժգոհ արտահայտությամբ, խոսում կամ ըստ երևույթին, նախատում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Դրանից հետո սկսեցին շրջանառվել խոսակցություններ, թե Սամվել Բալասանյանը հրաժեշտ կտա Գյումրու քաղաքապետի պաշտոնին, և որ հնարավոր է` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձյալ զբաղեցնի այդ պաշտոնը:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է նման գործընթաց, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես ձեզանից եմ լսում, ինչ որ դուք ասում եք: Եվ հետո` քաղաքականությամբ չեմ զբաղվում, ընդհանրապես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում»:
Հարցին` իսկ ապագայում նույնպե՞ս չի զբաղվելու քաղաքականությամբ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք, կգա ժամանակը, Աստված ամեն ինչ իր տեղը կգցի: Իսկ իմ առաջիկա անելիքների մասին կրկին ասեմ, որ կգա ժամանակը, ամեն ինչ կիմանաք»: