|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումից հետո Թուրքիայում հակապաղեստինյան բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի` Կ.Պոլսում կայացած ցույցի ընթացքում ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ու դրա ֆոնին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ էին գրանցվել: Թուրք ցուցարարները վանկարկել են «Անիծվի Իսրայելը, անիծվի Ամերիկան»` քայլերթով շարժվելով դեպի Թաքսիմի հրապարակ։
Ցույցին մասնակցել են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք պատգամավորներ: