|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տասնյակ հազարավոր մարդիկ հուլիսի 22-ի երեկոյան Երուսաղեմում մասնակցում են Կնեսետի (խորհրդարան) մոտ տեղի ունեցող բողոքի քայլերթին դատական բարեփոխման դեմ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Երեքշաբթի Թել Ավիվում սկսված բողոքի քայլերթը շաբաթ օրը հասել է Երուսաղեմ։ Մարդիկ շարասյուներով քաղաքի մուտքից, որտեղ գտնվում է ավտոբուսների կենտրոնական կանգառը, շարժվում են դեպի խորհրդարան։ Ոստիկանությունը փակել է մի քանի փողոցներ եւ հրապարակներ, քաղաքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցներ։
Կնեսետի շենքի մոտ ցուցարարները մտադիր են վրանաճամբար խփել անորոշ ժամանակով։ Ակցիան սկսվել է դատական բարեփոխման մասերից մեկի քվեարկության առիթով, որը, ինչպես սպասվում է, տեղի է ունենալու խորհրդարանում կիրակի օրը։
Ցուցարարները համաձայն չեն Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությանը եւ նրա առաջարկած վերափոխումների պլանին, որը նախատեսում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում եւ գործադիր ճյուղին դատավորների ընտրությունը վերահսկելու իրավունքի տրամադրում։ Այդ պլանը, որն առաջադրել է կառավարությունը տարեսկզբին, հանգեցրել է ընդդիմության բողոքներին, որի կարծիքով՝ բարեփոխումն այդ տեսքով կխափանի դեմոկրատիայի հիմքերը։ Արդեն 29-րդ շաբաթն է՝ ցույցերը չեն դադարում։