|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Եղվարդ քաղաքի հենց սկզբնամասում են գտնվում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին պատկանող գազալցակայանը եւ բենզալցակայանը. գրում է «Ժամանակ» թերթը։
Համենայն դեպս, այս օբյեկտները ցույց տալիս «Ժամանակին» այդպես ասացին եղվարդցիները։ Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը ծնունդով Եղվարդից է եւ 1999թ. այդ շրջանից պատգամավոր է դարձել։
Եղվարդը Երեւանին մոտ փոքր քաղաք է, որտեղ տարածքներ ու հսկայական առանձնատներ ունեն ՀՀ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եղվարդցիներն ասում են, որ իրենց քաղաքը բաժանված է մի քանի մասի. Մի մասը պատկանում է Ա. Հարությունյանին, մյուս մասը՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, ով այնտեղ նույնպես տուն եւ հսկայական տարածքներ ունի։ Մի մասն էլ պատկանում է իրենց հանրապետական քաղաքապետ Նորայր Սարգսյանին։ Այնտեղ խոշոր առանձնատուն ունի նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: