կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 11:34
Հասարակություն

Կերան ժողովրդին, կերան. Եղվարդցիները ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման

Կերան ժողովրդին, կերան. Եղվարդցիները ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հիվանդանոցի ծննդատունը սպասարկում է հարակից 18 գյուղերի բնակիչներին ևս: Հիվանդանոցի բուժաշխատողներն ու եղվարդցիները այսօր ևս շարունակեցին երեկ սկսած բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման։

«Ծննդատունը փակելու փոխարեն, աշխատողներին պետք է հերոսի կոչում տան: Էս ծննդատունը մարդիկ ատամներով պահել են, կյանքեր են փրկել, իսկ էսօր փակում են»,- ասաց Եղվարդի բնաիչներից մեկը:

«Թորոսյանը Դավիթ Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներ է քանդում, հանեք ռադ արաք դրան, նա մարդ չի: Ով է տեսել 15.000 բնակչություն ունեցող Եղվարդում, որ սպասարկում է նաև հարևան գյուղերը փակեն ծննդատունը: Կերան ժողովրդին, կերան»,- նշեց մեկ այլ եղվարդցի:

«Ժողովրդի ոտն են տրորում, որ հելնե՞ն, մի կայծ ա մնում: Էրեգ նախարարը եթերում ասում էր ինչ-որ երկու բժիշկ չկա ըստեղ, թո գա ցույց տա ո՞ր մասնագետը չկա»,-հավելեց եղվարդցիներից մեկը:

Եղվարդում մարդիկ վճռական են և շարունակելու են իրենց պայքարը: Ծննդատունը փակելու փոխարեն, թող անհրաժեշտ սարքավորումներով զինեն, պետության ուշադրության կենտրոնում պահեն հիվանդանոցները մանսգետներով համալրելու խնդիրը` նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:

«Իմ երեխան ծնվել է խեղդված, կնոջս վիճակն էլ շատ վատ էր, էստեղ բժիշկները առանց անհրաժեշտ սարքավորումների փրկեցին և΄ կնոջս, և΄ երեխայիս կյանքը: Էդ մասին թող խոսեն»,-փաստեց եղվարդցի տղամարդը:

Արսեն Թորոսյանի՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշումը այստեղ անհիմն ու անհեթեն են որակում և հանդիպում են պահանջում Կոտայքի մարզպետի հետ՝ քննարկելու քաղաքի ծննդատան փակման հարցը: