Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ կառավարությունը կրթաթոշակ տրամադրելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացրել է 60 մլն դրամ, որի շրջանակում հայտարարվել է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
1. սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
2. միակողմանի ծնողազուրկ ուսանող,
3. երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
4. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
5. տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
6. հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
7. պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):