Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Աղվան Վարդանյանի ելույթի շրջանակներում նշված ուղղությամբ պայքարող անձանց և քաղաքական ուժերի նկատմանբ իրականացվող քաղաքական հալածանքները կեղծ իրավական ձևակերպումների ներքո էր, որ ընդհամենը տարի ու կես առաջ նախաձեռնվից մի այսպես կոչված բարեփոխում, որն այսօր հետադարձ փոփոխություն է կատարում և, ցավոք, ո՛չ հիմնական, ո՛չ հարակից զեկուցով չանդրադարձան այդ հարցին։ Այս մասին Ազագյին Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այդ հարցը վերաբերվում է կալանքի դատարանների վերացմանը։ 2021թ․-ի փետրվարի 3-ին, երբ որ դուք ընդունում էիք կալանքի դատարանների մասին, բարձրակոչ հայտարարություններով, թե արդյունավետության բարձրացման, բեռնաթափման համար ենք իրականացնում, հիմա հակառակ հիմնավորումներով բերում եք և վերացնում եք այդ դատարանները, լավ եք անում, որովհետև այդ դատարանները այն ժամանակ ստեղծվել էր, և բարձրաձայնում էինք՝ նպատակը մեկն էր՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը։ Փաստը և հիմնավորումները շատ հստակ են, հիշեցնեմ՝ Ջանգիրյան օպերացիան, երբ Գագիկ Ջանգիրյանը իր հայտնի գաղտնալսման, այսպես կոչված հեռախոսազանգի ընթացում, ինչպես էր հիմնավորում դատական համակարգի նվաճման գործընթացը, որպեսզի կարողանար զսպել քաղաքական ընդդիմությանը։ Երկրորդը՝ հիշեցնեմ բազմաթիվ այն դատավորների նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք կալանքի դատարանների շրջանակներում չէին բավարարում իշխանության ցանկություններին։ Եվ քանի որ այդ անձիք չէին կատարում իշխանության ցանկությունը, նրանց նկատմամբ հարուցվում էին քրեական գործեր, նրանց լիազորությունները կասեցվում էին, և հիմա, այս փաթեթով, դա խոշորագույն մի «բարեփոխում» է բերվում։ Կասեցված դատավորներին ուղղարկում են ռեզերվ անգամ չսպասելով այն, որ այդ դատավորի դատական գործը արդարացման հիմքով կարող է կարճվել, այս մարդուն հանում են դատավորի կարգավիճակից։ Հիմա հարց է առաջանում, բացի այն, որ խախտվում է հիմնարար սկզբունքներ, անմեղության կանխավարկած, օրենքի հետադարձ ուժի կիրառում․ լավ արդարադատությունն այս աստիաճանի բռնաբարելու ցանկությունը, ձգտումը, կամքը, այս պահանջը ե՞րբ է ավարտվելու, երբ որ վերջնականպես դատական համակարգը դառնա ՔՊ իշխանության կամակատա՞րը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ՔՊ-ն քաղաքական նշանակումներով, ՔՊ վարչությունում որոշումներով դատավորներ են նշանակում, քանի որ այստեղ մեծամասնությունը այլընտրանքային տարբերակ չի դիտարկում, և ոչ միայն դատավորների, այլ՝ ցանկացած թեկնածուների մասով․ «Եվ այստեղ ես լսում էի նաև հակադարձումներ, թե ինչու ընդդիմությունը չի գալիս, թող գա, թեկնածու առաջադրի, կարծեք թե առաջին անգամ է, երբ ընդդիմությունը թեկնածու է առաջադրում, ամբողջ թիմով հարձակվում եք, և գնում եք քվեարկելու, վերջում ձեր ՔՊ որոշմամբ նշանակված անձին բերոմ եք այստեղ, օրինականացնում եք։ Այս դատական բարեփոխումներ կոչվածը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ ՀՀ-ում դատական իշխանությունը շարունակում է զավթվել ՔՊ-ի կողմից»,- ասաց պատգամավորը։