|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երջանիկ լինելու համար առօրյա կյանքում ընդամենը 9 փոփոխություն է պետք կատարել: Եվ այսպես`
1. Օրը սկսեք սպասումով, ընդ որում` ինչ-որ լավ բանի:
2. Ժամանակ գտեք առաջնահերթությունները ծրագրելու ու հերթով դասավորելու համար: Սթրեսի հիմնական աղբյուրը զբաղվածությունն է` աշխատանքը, սակայն դրա վրա պետք չէ կենտրոնանալ:
3. Բոլորին նվերներ մատուցեք: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ դրանք իրեր լինեն, բավական է ժպիտը, բարի խոսքը եւ այլն:
4. Քաղաքական վիճաբանությունների մեջ մի մտեք: Քաղաքականության ու կրոնի մասին բանավեճերը ոչ մի տեղ չեն հասցնում: Արդյունքում` մարդիկ բորբոքվում են, վիրավորում միմյանց:
5. Սպասեք, որ միայն բարիին եք հանդիպելու: Հարկավոր չէ մարդկանց չար համարել:
6. Կերեք դանդաղ եւ միայն բարձրորակ սնունդ:
7. Կատարվածի, արդյունքների մասին մի մտածեք, երբ աշխատանքն արվել է, այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել: Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա:
8. Անջատեք հեռուստացույցը, որ իներցիայով եք միացնում` որպես ֆոն, դա միայն ավելորդ դժգոհություն է առաջացնում:
9. Օրն ավարտեք շնորհակալությամբ: Մինչ քնելը գրեք, թե օրվա ընթացքում ինչ լավ բաներ են կատարվել: