|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մինչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ տարիքի պատճառով չի կարող առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, քաղաքական շրջանակներում շրջանառվում է մի վարկածը, որն իրականում շատ ավելի համոզիչ կարող է թվալ, քան Տեր-Պետրոսյանի բերած պատճառը:
ՀՀՇ համագումարից հետո եւ նաեւ դրանից առաջ քաղաքական գործիչները կատակում էին. «Տեր-Պետրոսյանն այնքան լուրջ է ընդունել ՀՀԿ-ի առաջարկը` թե բոլորը պետք է պայքարեն երկրորդ պատվավոր հորիզոնականի համար, որ հիմա մտածում է` կկարողանա՞ պայքարել երկրորդ տեղի համար, թե՞ ոչ»:
Ստացվում է` Տեր-Պետրոսյանը գցել-բռնել ու որոշել է, որ երկրորդ պատվավոր հորիզոնականում չի կարող հայտնվել, որի դեպքում շատ ավելի հեշտ կլիներ բարձրաձայնել բարոյական հաղթանակի մասին` տեսեք-տեսեք` որքան մոտ էինք հաղթանակին, բայց դե չթողեցին: