կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 12:45
Հասարակություն

Ինչու էր Շուշան Պետրոսյանը մեկնել Բրյուսել

Ինչու էր Շուշան Պետրոսյանը մեկնել Բրյուսել

Այսօր «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները լրագրողներին ներկայացրեցին մանրամասներ «Եվրանեսթ» ԽՎ-ի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե այդ աշխատանքների հետ ի՞նչ կապ ուներ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով նույնպես պատվիրակության հետ գտնվում էր Բրյուսելում:

Հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը նշեց, որ «Եվրանեսթ»-ին զուգահեռ հարակից ֆորում է կազմակերպվել` կանանց ֆորում, որին պետք է մասնակցեին պատգամավորներ, որոնք «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության անդամ չեն: Եվ որոշվեց կանանց ֆորումին մասնակցելու համար հրավիրել Շուշան Պետրոսյանին: «Նա շատ հետաքրքիր ելույթ ունեցավ այդ ֆորումում, կանանց մասնակցությամբ սոցիալական նշանակություն ունեցող հարցեր քննարկվեցին»,- ասաց Արտակ Զաքարյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, որ թեև դա կանանց ֆորում էր, բայց բոլոր մասնակիցները առաջ են քաշել ուկրաինացի Սավչենկոյի բանտարկության և նրա իրավունքների հարցը, և Շուշան Պետրոսյանը միակն է եղել, ով բարձրացրել է չճանաչված տարածքներում, մասնավորապես` Արցախում ապրող կանանց իրավունքների հարցը: Հիմա էլ Շուշան Պետրոսյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու բարեգործական համերգի, որը միջոցներ է հայթայթելու զինվորական հենակետերում կահավորում իրականացնելու համար: