կարևոր
5701 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 23:50
Հասարակություն

Սերգեյ Պետրոսյանը նախագահականում է իմացել, թե ինչու են իրեն մայիսի 28֊ին հրավիրել Բաղրամյան 26

Սերգեյ Պետրոսյանը նախագահականում է իմացել, թե ինչու են իրեն մայիսի 28֊ին հրավիրել Բաղրամյան 26

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից հայտնի դարձավ, որ մայիսի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Ըստ Yerkir.am-ի հավաստի աղբյուրների Սերգեյ Պետրոսյանը նախագահականում է իմացել, թե ինչու են իրեն հրավիրել Բաղրամյան 26։

Վերջերս Կիրանց գյուղում աղմկահարույց սահմանազատումն իրականացրած, արմատներով շուշեցի Պետրոսյանին կարծես թե օգտագործում են։

Գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելով նրան վերցրել են աքցանի մեջ և հնարավոր է իշխանություններն իրենց չարագործությունները այլ տարածքների սահմանազատման անվան տակ առաջիկայում ևս անեն ծառայության պետի դեմքով։ Սա ոչ այլ ինչ է քան թրաֆիկինգ պետական մասշտաբով։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ի երեկոյան իրավիճակը Կիրանց գյուղի ճանապարհի փակ հատվածում լարվեց. բնակիչները կամուրջի հատվածում նկատեցին, որ, ըստ հրապարակված քարտեզի, ադրբեջանական կողմին անցնելիք հատվածից առանց պետհամարանիշի, մգեցված ապակիներով մեքենա է փորձում դուրս գալ։

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մեքենայում գտնվել են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն ու իր տեղակալը: Նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, փաստորեն, նաև փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանի  ստորաբաժանումներն են ներքաշել են հող հանձնելու պրոցեսի մեջ՝ խաղալով բանակի հեղինակության հետ։  

Հիշեցնենք՝ փոխգնդապետ Սերգեյ Պետրոսյանը ստորագրել էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի 2021 թ. փետրվարի 25-ի հայտարարության տակ, որով պահանջվում էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ըստ տեղեկությունների՝ Սերգեյ Պետրոսյանի ծառայության 20 տարին արդեն լրանում է, թոշակի գնալու շատ քիչ է մնացել: