Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը մեկն է այն պատգամավորներից, ովքեր հաջորդ խորհրդարանում չեն լինի: Yerkir.am-ի հետ զրույցում նա խոսեց այդ մասին, թե ինչու չառաջադրվեց այս խորհրդարանական ընտրություններին: Նուշիկյանի խոսքով` մի շարք պատճառներ կան չառաջադրվելու համար:
«Ամենակարևորը` մարդկային հարաբերությունների պահպանման հանգամանքն էր: Այսօր մեր երկրում ռեյտինգային համակարգը, ուզես, թե չուզես փչացնում է թեկնածուների միջև հարաբերությունները: Իսկ լավ հարաբերություններ պահպանելը ինձ համար կարևոր է: Ծանրութեթև արեցի, թե ինչ կարող եմ անել խորհրդարանում և ինչ կարող եմ անել խորհրդարանից դուրս, որոշեցի, որ չառաջադրվեմ»,- ասաց նա:
Նուշիկյանի խոսքով` առաջիկա պլաններում է բիզնեսով զբաղվելը, ցանկություն ունի ստեղծել մոտ 500-600 աշխատատեղ, և դա, ըստ պատգամավորի, ավելի արդյունավետ ծրագիր կլինի երկրի համար: Նա չբացահայտեց այդ ծրագիրը, միայն ասաց, որ տուրիզմի ոլորտում է լինելու:
Նուշիկյանը նշեց, որ կանխատեսել է ռեյտինգային համակարգի անցանկալի կողմերը և վերջին պահին է չառաջադրվելու որոշում կայացրել: «Որոշակիորեն տեսնում էի, ինչ է կատարվելու ռեյտինգային համակարգի դեպքում, որոշակի փորձ էլ ունեի, քանի որ 2012թ., լինելով մեծամասնական ընտրակարգով թեկնածու, հարաբերություններս փչացրեցի մրցակիցների հետ»,- ասաց նա` խոստովանելով, որ այն ժամանակ փչացրեց հարաբերությունները Խաչատուր Սուքիասյանի հետ: