|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թեեւ Ամանորին դեռ մեկ շաբաթից ավելի կա, այնուամենայնիվ, քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ սկսել են տոնել այն` որոշ դեպքերում ոչ բարեհաջող ավարտով:
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն. հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:
Պարզվել է, որ նա Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է վնասվածքներ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ռոբերտ Պ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալ:
Կատարվում է հետաքննություն: