|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վենեսուելայի Գերագույն դատարանը զրկել է երկրի խորհրդարանն օրենսդրական լիազորություններից և ստանձնել վերջինիս պարտավորություններն անորոշ ժամանակով: Քանի դեռ Ազգային ժողովն անտեսում է գործող օրենքները, օրենսդիրի գործառույթները կկատարի Գերագույն դատարանը կամ դրա նշանակած մարմինը, փոխանցում է «DW.com»-ը:
Մարտի 22-ին Վենեսուելայի Գերագույն դատարանն արդեն զրկել էր խորհրդարանականներին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ ճանապարհ հարթելով դեպի նրանց քրեական հետապնդում:
Որոշումները կայացվել են Վենեսուելայի սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմության միջև խորը առճակատման ֆոնին: